Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Հայ-ռուսական փոխադարձ ակնկալիքներ և հնարավոր քայլեր

Հայ-ռուսական փոխադարձ ակնկալիքներ և հնարավոր քայլեր
17.11.2023 | 06:51

Ռուսաստանի հետ հարաբերությունների սրումն ավելի ու ավելի վտանգավոր է դառնում։ Ցավն այն է, որ իրավիճակը սկսում է ընկալվել որպես նորմալ։

Հայաստանում աճում են հակառուսական տրամադրությունները։

ՀՀ իշխանությունների համար սա տակտիկական կոմֆորտի վիճակ է, որը նրանց հնարավորություն է տալիս շարունակել հստակ սցենարը։

Իշխանությանն ի հակակշիռ՝ չկա էֆեկտիվ ընդդիմություն, որը հասարակության հետ կկարողանար աշխատել և կձևավորեր Ռուսաստանի հետ հաղորդակցության այլընտրանքային խողովակներ։ Այսօրվա ընդդիմության հին-իներցիոն ձևաչափերը նման մասշտաբային աշխատանքի ներուժ չունեն (ինչը ռուսական կողմը ֆիքսում է)։

Ժամանակակից քաղաքական հայտնի ռեֆորմիստ Յանիս Վարուֆակիսը վերջերս արևմտյան լսարանի առաջ մի հետաքրքիր ձևակերպում էր դրել. այսօրվա աշխարհում կան «non fashionable victims»՝ ոչ մոդայիկ զոհեր, որոնց վրա Արևմուտքը աչք է փակում, և բերում է Արցախի հայերի ու Գազայի արաբների օրինակը, և հակառակը՝ կան արժեքավոր զոհեր, ինչպես Ուկրաինան, որն Արևմուտքի համար «կարևոր» է։

Հայաստանի պետական շահը և պետական մտածողությունը պահանջում են օր առաջ Հայաստանը հանել ոչ մոդայիկ զոհերի ցանկից, ընդհանրապես հանել որևէ կարգի զոհերի ցանկից։ Ռուսաստանի հետ հարաբերությունների այս աննորմալ սրումը մեծացնում է հենց այդ ռիսկը։

Այս պահին հրատապ անհրաժեշտ է տարանջատել ռուս-փաշինյանական հարաբերությունները ռուս-հայկական հարաբերություններից։

Բայց որպեսզի այս բանաձևն աշխատի, կողմերը պետք է ջանք թափեն։ Ռուսաստանը պարզապես պետք է ընդունի սա, իսկ Հայաստանը պետք է ունենա նոր կենսունակ միավորներ, որոնք կձևակերպեն իշխանությունից տարբերվող տեսակետ, և որը կկարողանա խոսել ռուսների ու նաև՝ սեփական հասարակության հետ։

Մենք պետք է ընդունենք, որ կողմերն ունեն դժվար հարցեր, և պետք է կազմել երկխոսության օրակարգը, որպեսզի սկսենք խոսել-աշխատել, ոչ թե վատացնել հարաբերությունները՝ ի շահ երրորդ կողմի։ Հայ հասարակության մեջ կան հարցեր ռուսական կողմին, բայց դրանք չեն ձևակերպվում և չեն դառնում աշխատանքային օրակարգ։ Իշխանությունը չի անի, իսկ գործող ընդդիմությունը կարծում է, թե Նիկոլի դեմ լինելը ավտոմատ ենթադրում է ռուսների առաջ անլեզու լինել, կես տոն տհաճ բան չասել ու սպասել՝ մինչև փոստատարը Մոսկվայից մի «խաբար» բերի։

Այս վիճակը շատ վտանգավոր է պետության համար։ Եվ հասկանալու համար, որ ոչ «խաբարն» է լինելու, ոչ էլ ռուսներն են «խելքի գալու», ուղղակի պետք է ծանոթ լինել տարածաշրջանային պատմությանը։

Իրականությունն այն է, որ մենք ունենք հարցեր, ու պետք է դրանք ձևակերպենք Ռուսաստանի առաջ. ո՞րն է ռուսական կողմի մոտեցումը՝ տասնյակ հազարավոր հայերի՝ Արցախ, իրենց տներ վերադառնալու և այնտեղ անվտանգ ապրելու ուղղությամբ։ Ակնկալում ենք, որ Մոսկվան լուրջ ջանքեր կդնի Բաքվի բանտում պահվող հայ գործիչների, բոլոր գերիների ազատ արձակման համար։ Եվ վերջապես, Հայաստանն ուզում է տեսնել Ռուսաստանի հստակ երաշխիքները՝ անվտանգության և տարածաշրջանային դեէսկալացիայի հարցում։

Միայն վերջին օրերի հայտարարությունները՝ Մոսկվայից, Վաշինգտոնից, Բրյուսելից, Անկարայից, Բաքվից և Երևանից, վկայում են, որ մենք հայտնվել ենք ուժեղների բախման կիզակետում՝ որպես մի անօգնական ճագար։

Հրատապ լուծման քայլեր

Եթե Հայաստանում և Ռուսաստանում կա գիտակցում, որ այս վիճակն անընդունելի է, և լուծումներ են պետք, ապա կողմերը պետք է անեն քայլեր.

1. Պետք է տարանջատել ռուս-փաշինյանական հարաբերությունները ռուս-հայկական հարաբերություններից։ Սա միակ բանաձևն է, որը կարճաժամկետ կարող է արդյունք տալ։

2. Ռուսաստանը պետք է մշակի Հայաստանի համար նոր առաջարկներ։ Հին բովանդակությունը չի աշխատում, սա արդեն ակնհայտ է։

3. Հայաստանում պետք է արագ ձևավորվեն նոր ձևաչափեր, որոնք ի վիճակի կլինեն ձևակերպելու բարդ հարցերը, դրանք դարձնելու հայ-ռուսական նոր օրակարգ (իշխանությունը չի անելու, գործող ընդդիմությունը չի կարողանալու)։

4. Ռուսահայ էլիտան՝ բիզնես, գիտակրթական, մշակութային և այլն, պետք է դուրս գա ստորացված-վախվորած մի անկյուն քաշվածի կարգավիճակից, որովհետև դա էլ է ժամանակավոր. վաղն ավելի վատ է լինելու։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3163

Մեկնաբանություններ